«Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-ին, 16-ին և 20-ին Վայոց ձորում, Արագածոտնում և Գեղարքունիքում կայացած գործնական դասընթացներին են միացել հյուրատների սեփականատերեր՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Դասընթացի շրջանակներում ծրագրի թիմը մասնակիցներին տրամադրել է տեղեկատվություն ներքոնշյալ թեմաների շուրջ՝
▫️Գյուղական և կանաչ զբոսաշրջությունը՝ որպես մրցակցային առավելություն,
▫️Հյուրի փորձառություն՝ առաջին կապից մինչև տեղական սնունդ և համայնքում անցկացրած ժամանակ,
▫️Ռեսուրսների խնայողություն՝ ջուր, էներգիա, և ծառայությունների որակի բարելավում,
▫️Հյուրատան պատմության ներկայացում՝ որպես հյուրերին գրավելու միջոց։
Մասնակիցները գնահատման հատուկ ձևի միջոցով դիտարկեցին իրենց հյուրատունը՝ բացահայտելով բարելավման հիմնական ուղղությունները։
Դասընթացների շրջանակներում ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթներին դիմելու կարգը և պայմանները։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին մեզ միանալու և դասընթացներին մասնակցելու համար։
Ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) ՀԿ-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի կողմից՝ NABU-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ։
