Սեպտեմբերի 19-ին Green Training Center-ում սպասվում է մի ամբողջ օր՝ գյուղական կյանքի, ավանդույթների, համերի, ձեռագործ աշխատանքների, երաժշտության, վարպետաց դասերի և հաճելի հանդիպումների։
📅 Սեպտեմբերի 19 | 11:00–23:00
📍 Ձորաղբյուր, Բանակի 18՝ Կանաչ Ուսուցման Կենտրոն
🎟️ Մուտքն ազատ է
Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները՝
🌾 Այս գեղեցիկ տոնը չէր կայանա առանց այն մարդկանց ու կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ հավատացել են մեր գաղափարին։
🙏Նրանք մեզ հետ էին հենց սկզբից՝ աջակցում էին, մասնակցում էին փառատոնին, ձեռք էին մեկնում հայ գյուղացուն, գյուղական համայնքներին, հայ արտադրողին ու գիտնականին։
🌻Նրանց հավատքի, աջակցության և հետևողական համագործակցության շնորհիվ է, որ տարիների ընթացքում մեր Բերքի փառատոնը կարողացավ կայանալ, զարգանալ և դառնալ այս մեծ ու սիրված տոնը։
☀️Հատկապես այս դժվար տարիներին նրանց աջակցությունը մեզ համար պարզապես գործընկերություն չէր․ այն նաև ոգեշնչում էր, ուժ էր տալիս շարունակելու և նոր ճանապարհներ բացելու։
💚 Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատացին, միացան և իրենց մասնակցությամբ դարձան այս գեղեցիկ ճանապարհի մի մասը։
Մանրամասների համար այցելեք https://www.facebook.com/share/1F5DeGh6Ga/
