hy
ԱԿԲԱ Ֆեդերացիա

«ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ամենախոշոր բաժնետերը, որի մասնակցության չափը Բանկի կապիտալում կազմում է 81.62%, և 4,488.993 հատ բաժնետոմսերի սեփականատերը: Գործունեության տեսակով հանդիսանում է շահույթ ստանալու նպատակով ստեղծված առևտրային կազմակերպություն:

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ի ստեղծման գաղափարը վերցվել է ֆրանսիական ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ խմբի փորձից, որտեղ Ֆրանսիայի 39 համայնքները ներկայացնող ռեգիոնալ բանկերը (ինչպես մեր մոտ ԳՓՄՄ-ներն են) ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում իրենց մասնակցությունն ապահովելու համար ստեղծել են 1 կենտրոնացված մարմին:

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ն հիմնադրվել է 06/05/2017թ.-ին, Բանկի նախկին բաժնետերեր հանդիսացող՝ 10 ԳՓՄՄ-ների կողմից, որոնք էլ ներկայումս հանդիսանում են ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ի բաժնետերերը:
Մեր առաքելությունը
Խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը, ինչպես նաև դարձնել գյուղատնտեսությունը երիտասարդների համար ավելի գրավիչ ոլորտ:
Մեր տեսլականը
Հայաստանի բոլոր գյուղական համայնքներում ստեղծել այնպիսի բիզնես-միջավայր, որտեղ գյուղի բնակիչը կտեսնի իր ապագան: