Մասնակիցներին կտրամադրվի ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեղեկատվություն հետևյալ թեմաների վերաբերյալ․
✔️ Ի՞նչ է գյուղական և կանաչ զբոսաշրջությունը, և ինչպե՞ս կարող է այն օգնել հյուրատանն առանձնանալ մյուսներից։
✔️ Ի՞նչն է կարևոր հյուրի համար՝ առաջին կապից և ընդունելությունից մինչև կացություն, տեղական սնունդ ու համայնքում անցկացրած ժամանակ։
✔️ Ինչպե՞ս ավելի խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան և այլ ռեսուրսները՝ միաժամանակ բարելավելով ծառայությունների որակը։
✔️ Ինչպե՞ս հյուրատան, ընտանիքի, համայնքի, բնության և տեղական ավանդույթների իրական պատմությունը վերածել հետաքրքիր ու հիշվող բովանդակության, որը կգրավի նոր հյուրերի։
📌 Հատուկ գնահատման ձևի միջոցով մասնակիցները կդիտարկեն իրենց հյուրատան գործունեությունը և կբացահայտեն բարելավման հիմնական ուղղությունները։
📝 Դասընթացների ավարտից հետո մասնակից հյուրատների համար կհայտարարվի աջակցության մրցույթ։ Մրցույթի պայմանների, դիմելու կարգի և այլ մանրամասների մասին կտեղեկացվի դասընթացի ընթացքում։
Դասընթացներին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում գործող հյուրատների սեփականատերերը կամ կառավարիչները՝ գրանցման ժամանակ ընտրելով դասընթացի անցկացման երեք վայրերից իրենց հարմար տարբերակը։
📌 Մասնակցության պարտադիր պայման է, որ հյուրատունն ունենա հյուրերի տեղավորման համար նախատեսված առնվազն չորս առանձին սենյակ։
🗓️ Ժամանակացույց՝
-
Սեպտեմբերի 15 — Վայոց ձորի մարզ
-
Սեպտեմբերի 16 — Արագածոտնի մարզ
-
Սեպտեմբերի 20 — Գեղարքունիքի մարզ
🕐 Դասընթացի տևողությունը՝ 4 ժամ։
Դասընթացների անցկացման ճշգրիտ վայրի և ժամի մասին գրանցված մասնակիցներին կտեղեկացնենք լրացուցիչ։
❗ Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է՝ ներառյալ։
🔗 Գրանցման հղումը՝
https://fpan.am/hy/rttrainings
Ծրագիրն իրականացվում է «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) ՀԿ-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի կողմից՝ NABU-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ։
