hy
Գործունեություն

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ն ներկայումսս ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ գյուղատնտեսության զարգացման ոլորտում և այդ նպատակով համագործակցություն է իրականացնում արդյունավետ և հեռանկարային ծրագրեր ունեցող անձանց հետ։

Մենք աջակցում ենք ՀՀ-ում գյուղատնտեսության և համայնքների զարգացման ոլորտում գործող Ստարտափ-ներին (startup)՝ վերջիններիս ինովացիաները/նորարար ծրագրերը կյանքի կոչելու համար՝ ողջամտորեն ակնկալելով, որ վերջիններս հետագայում կընդլայնեն իրենց գործարար շրջանառության ծավալներն ու շրջանակները, իրենց գործունեությամբ կնպաստեն ՀՀ գյուղատնտեսության զարգացմանն ու ամրապնդմանը։

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱն առաջարկում է կրթական ռեսուրսներ, տեխնիկական աջակցություն, նորարարական լուծումներ և շուկա մուտք գործելու հնարավորություններ։