hy
Նպատակներ

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ի գործունեության հիմնական նպատակն է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում ունեցած մասնակցության շնորհիվ նպաստել. ՀՀ ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի զարգացմանը և աշխուժացմանը:

ԱԿԲԱ Ֆեդերացիան նախաձեռնում է ծրագրեր՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտում իննովացիոն մոտեցումների ներդրմանը, start up նախաձեռնությունների բացահայտմանը և իրագործմանը, աշխարհում կիրառվող առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների ուսումնասիրություններին:

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ-ի ստեղծման գաղափարը վերցվել է ֆրանսիական ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ խմբի փորձից, որտեղ Ֆրանսիայի 39 համայնքները ներկայացնող ռեգիոնալ բանկերը ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում իրենց մասնակցությունն ապահովելու համար ստեղծել են 1 կենտրոնացված մարմին: