Ակբա Ֆեդերացիայի, Ակբա բանկի և Ակբա Լիզինգի աջակցությամբ Հայաստանը հյուրընկալել է աշխարհի ամենահեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսելը»։
Մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանել չորս հարյուրից ավելի փորձագետներ՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից, ովքեր շուրջ երեք օր կույր ձևաչափով գնահատելու են 8000-ից ավելի նմուշ գինի։ Մրցույթին ներկայացված է նաև հայկական շուրջ 130 գինի։
«Մենք շատ ուրախ ենք լինել Հայաստանում՝ հնարավորություն ունենալով աշխարհին ներկայացնել ոչ միայն հայկական գինին, այլև երկրի մշակույթը, պատմությունն ու գաստրոնոմիան։ Միջոցառումը կատարյալ է կազմակերպված։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունիսի 10-ին։ Այդ ժամանակ կներկայացվեն նաև գինիների ամբողջական բնութագրերը, որպեսզի դրանք ավելի հասկանալի լինեն սպառողների համար»,- նշել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» համտես-մրցույթի նախագահ Բուդուա Հավոն։
«Ակբա բանկը մշտապես կանգնած է գինու ոլորտի կողքին և կարծում եմ, որ նմանատիպ եզակի ու բացառիկ միջոցառման գործընկեր դառնալը շատ կարևոր է։ Ուրախ ենք, որ Ակբան որպես գործընկեր մաս է կազմել այս հրաշալի միջոցառման կազմակերպմանը»,- նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
