Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին հայաստանյան բազմաթիվ ֆերմերներ և արտադրողներ հնարավորություն են ստացել մեկ հարթակում ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները։
Արդեն 6 տարի փառատոնի աջակիցներից է Ակբա Ֆեդերացիան, որը նպաստում է Հայաստանում նորարարական գյուղատնտեսության խթանմանն ու ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելուն։
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի շրջանակում Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ ֆելլոուշիփ ծրագրի մի քանի ձեռներեցներ հնարավորություն են ստացել ներկայացնել և հանրայնացնել իրենց արտադրանքը։ Ֆելլոուշիփ ծրագրի նպատակն է սկսնակ ձեռներեցներին տրամադրել բիզնեսի կառավարման հմտություններ, ինչպես նաև ստեղծել նեթվորքինգի լայն հնարավորություն՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։
«Ցանկանում ենք ներառել երիտասարդ գյուղատնտեսների, որոնք այս փառատոնին ոչ միայն իրենց արտադրանքը վաճառելու հնարավորություն են ստանում, այլև կկարողանան նեթվորք ստեղծել մյուս արտադրողների հետ, ճիշտ ներկայացնել իրենց գործունեությունը և ճանաչողություն ձեռք բերել»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի համայնքների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Գեղամ Ռոստոմյանը։
«Արդեն երկար տարիներ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը և «Կանաչ» ուսուցման կենտրոնը համագործակցում են Ակբա Ֆեդերացիայի հետ։ Այդ տարիների ընթացքում Ակբա Ֆեդերացիան միշտ կանգնած է եղել հայ գյուղացու, հայ ձեռներեցի և փառատոնի թիկունքին։ Այս փառատոնը հարթակ է, որտեղ գնորդը հանդիպում է հենց արտադրողին։ Բացի այդ, ստեղծվում են հետաքրքիր ու արժեքավոր կապեր ֆերմերների և արտադրողների միջև»,- նշել է «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին։ Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է նորարարական գյուղատնտեսության և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը։
Մանրամասն՝ տեսանյութում https://youtu.be/-YOnhCzqhNU։