Ս.թ. hունիսի 30-ին կայացած ԱԿԲԱ Ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ընթացքում Վայոց Ձոր ԳՓՄՄ խորհրդի անդամ Թարո Հակոբյանի կողմից առաջարկ եղավ հնարավորության դեպքում կազմակերպել գյուղատնտեսությանը վերաբերվող դասընթաց ավագ դպրոցի աշակերտների համար ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով։ Այն հետաքրքրեց նաև այլ մարզերի ներկայացուցիչներին։ Առաջարկը Ակբա Ֆեդերացիայի կողմից անպատասխան չմնաց ՝ հաշվի առնելով մեր քաղաքականության մեջ երիտասարդներին գյուղատնտեսության ոլորտում ներգրավման կարևորությանը։
Ս.թ. օգոստոսի 26-ին կայացավ մեր կողմից կազմակերպված "Բարձրարժեք մշակաբույսեր" թեմայով առաջին պիլոտային դասընթացը Վայքի ավագ դպրոցի դասարանցիների համար։ Թվով 15 աշակերտների հետ դասընթացին ներկա էին նաև Թարո Հակոբյանը և ուսուցիչ Հասմիկ Գրիգորյանը։
Դասընթացավար Նունե Սարուխանյանը նախօրոք օրակարգը և թեմաները համապատասխանեցրել էր դպրոցականների գիտելիքների մակարդակին ։ Դասընթացը անցավ շատ ակտիվ մթնոլորտում, ոչ միայն մատուցվեց հիմնական նյութը, այլև կազմակերպվեցին խմբային և անհատական խաղեր ՝ ավելի մատչելի ձևով գիտելիքները փոխանցելու և աշակերտներին հետաքրքրությունը ավելացնելու համար։
Միաժամանակ աշակերտները շրջայց կատարեցին ուսումնական կենտրոնի տարածքում՝ ծանոթանալով բույսերի մշակությանը կոնկրետ դաշտային պայմաններում։
Դասընթացին հանդես եկան ԱԿԲԱ Ֆեդերացիայի և IMPACT HUB YEREVAN ACBA Fellowship-ի շահառու, բացառիկ օծանելիքային բիզնեսի հիմնադիր 18-ամյա Հարություն Տոնյանը և ազնվամորու մշակությամբ զբաղվող Վահե Պետրոսյանը, ովքեր կիսվեցին իրենց անցած կարճ , բայց բովանդակալից փորձառությամբ և ներկայացրեցին , թե ինչպիսի թաքնված հնարավորություններ կան գյուղատնտեսական ոլորտում և թե ինչպես այն կարող է հիմնարար դեր ու նշանակություն ունենալ այլ բիզնեսների կայուն զարգացման համար։
Վերջում անցկացված հարցաշարը ցույց տվեց ,որ մասնակիցների գերակշիռ մասը արդեն գյուղատնտեսությանը վերաբերվելու է ոչ թե որպես զբաղմունքի, այլ եկամտաբեր բիզնեսի, հասկանալով , որ այդ ոլորտում անհրաժեշտ է ճիշտ ներդնել կայուն գյուղատնտեսության սկզբունքները և նորարարական մոտեցումները։
Վերջում հանդես եկավ Թարո Հակոբյանը, ով շատ բարձր գնահատեց տվյալ դասընթացը և դրա ձևաչափը։ Նա նաև այն համոզմունքը հայտնեց , որ աշակերտները ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, այս դասընթացի շնորհիվ անընդհատ իրենց գիտելիքները ուղղելու են նորարական գյուղատնտեսության զարգացմանը իրենց համայնքներում։
Նման դասընթացները շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով առաջիկա 2 տարում բոլոր մարզերից ընդգրկել մեկական ուսումնական հաստատություն։
Նման դասընթացները շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով առաջիկա 2 տարում բոլոր մարզերից ընդգրկել մեկական ուսումնական հաստատություն։
