«Մեր այցելություններից առաջ դիտարկում էինք իրականացրել և արձանագրել, որ նույնիսկ այն ինտենսիվ այգիներում, որտեղ շատ ներդրում է իրականացվել, կա գիտելիքի պակաս։ Նախաձեռնեցինք դասընթացներ, որոնց ընթացքում ստացված գիտելիքները հնարավորություն կտան լրացնելու այդ բացը։ Աշխարհը շատ արագ է փոփոխվում, գիտությունը շատ արագ է զարգանում, և բնականաբար նորությունները շատ են և մեր հիմնական նպատակն է կապեր ստեղծել այսպիսի պրոֆեսիոնալ մասնագետների և Հայաստանի ֆերմերային տնտեսությունների միջև»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։
«Ինտենսիվ այգիներում հիմնական խնդիրը ծառերի ճիշտ ձևավորումն է։ Ֆերմերները խորհրդատվության կարիք ունեն, որը հնարավորություն կտա նրանց խուսափելու սխալներից և այգուն երկարաժամկետ վնաս հասցնելուց։ Հայաստանում այգիները դեռ երիտասարդ են և հատկապես խնդիրներ են առաջանում նրանց մոտ, ովքեր նոր են սկսում զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ։ Տեխնիկան, որը ներկայացնում եմ, բավականին նոր է և արդյունավետ»,- նշել է այգեգործական ոլորտի ֆրանսիացի փորձագետ Մարկ Լանսիենը։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։
