Eng
clear

"Գյուղական տուրիզմի զարգացման" ծրագրի շրջանակներում անցկացվեցին առաջին ուսուցողական դասընթացները

Ուսումնական դասընթացների մեկնարկը տրված է 

Հուլիսի 7-ին Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակում անցկացրեցին առաջին ուսուցողական դասընթացը՝ նախատեսված Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի հյուրատների ներկայացուցիչների համար։ 

Դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալ՝

 «Green Key» էկոհյուրատան հավաստագրման համակարգին,

 մաքրող կայանների ներդրման հնարավորություններին,

 արևային վահանակների օգտագործման հիմնական չափորոշիչներին,

 Booking, TripAdvisor և այլ հարթակներում էկոլոգիական հյուրատունը ներկայացնելու եղանակներին,

 ինչպես նաև՝ գրագետ դրամաշնորհային հայտեր ներկայացնելու սկզբունքներին։

Մասնակիցները մասնակցեցին փորձի փոխանակման քննարկումներին և ստացան մասնակցության վկայականներ։ Իսկ դասընթացն ավարտածները կարող են դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց հյուրատներում «կանաչ» լուծումներ իրականացնելու համար։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին հետաքրքրված լինելու համար։ 

Շարունակում ենք աջակցել կայուն և բնապահպանական մոտեցումներով առաջնորդվող զբոսաշրջությանը Հայաստանի համայնքներում։