Eng
clear
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2025-ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ

ԴԱՍԸՆԹԱՑ- ԿԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

Ձորաղբյուրի Կանաչ Ուսուցման Կենտրոնում  գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանի կողմից անցկացվող դասընթացները ոչ միայն նոր գիտելիքներ են տալիս մասնակիցներին, այլև փոխում են կարծրատիպերը, օգնում մշակել նոր մոտեցումներ և գյուղատնտեսությանը վերաբերվել ոչ միայն բիզնեսի , այլ նաև Կայուն գյուղատնտեսության տեսանկյունից, այն է՝ հոգ տանել հողի, շրջակա միջավայրի , ինչպես նաև մարդկանց առողջության մասին։

Մայիս և հունիս ամիսներին թվով 4 դասընթացներ են անցկացվել Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի երիտասարդ ֆերմերների հետ։ Դասընթացները նաև նպաստում են նեթվորքինգի ընդլայնմանը ոչ միայն մարզերի ներսում, այլև մարզերի միջև։

ԴԱՍԸՆԹԱՑ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այս դասընթացը անցակցվում է "Մեղվաբուծության Դարբնոց" գիտակրթական կենտրոնի կողմից, որի հետ համագործակցությունը սկսել ենք այս տարի։ Ընկերության հիմնադիր-տնօրեն և դասընթացավար Տիգրան Սեդրակյանը ոչ միայն ներկայացնում է նորարար տեխնոլոգիաներ և մեթոդներ , այլև մասնակիցներին հնարավորություն է տալիս գիտելիքները զարգացնելու մեղվի մայրաբուծության, հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի և այլ ուղղություններում։

 Հունիս ամսին այս թեմայով  դասընթաց է անցկացվել Արարատի, Արագածոտնի և Լոռու մեղվաբույծների մասնակցությամբ։

ԴԱՍԸՆԹԱՑ-ՏՈՀՄԱՅԻՆ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Դասընթացների այս ուղղությունը սկսել ենք այս տարվանից։ Համագործակցում ենք ԿՏ-ԱԳՐՈ ընկերության հետ , դասախոսական կազմը ( Տ.Չիթչյան, Կ.Կարապետյան) մասնակիցներին ներկայացնում է ՀՀ-ում տավարաբուծությոան հիմնական ցեղերի բնութագրումները / մթերատվություն, պահվածք և այլն/ , ինչպես նաև մանրամասն խոսում է ՀՀ ներկրվող նոր ցեղերի / Շվից, Մոնբելյար, Անգուս և այլ/ առանձնահատկությունների , Հայաստանի պայմաններում դրանց բուծման հնարավորությունների և արդյունավետ կազմակերպման մեթոդների մասին։

Մայիս և հունիս ամիսներին  անց է կացվել թվով 2 դասընթաց  Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի  մարզերի ֆերմերների համար։